Mediamall.am | Կալիֆոռնիայում ծառի տակ 10 մլն դոլար արժողությամբ ոսկեդրամներ են գտել » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Mediamall.am | Կալիֆոռնիայում ծառի տակ 10 մլն դոլար արժողությամբ ոսկեդրամներ են գտել

Բաժին: Այլ
Mediamall.am | Կալիֆոռնիայում ծառի տակ 10 մլն դոլար արժողությամբ ոսկեդրամներ են գտելԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում հայտնաբերվել Է հին ոսկեդրամների գանձ՝ 10 միլիոն դոլար արժողությամբ: Ինչպես հաղորդում Է ABC հեռուստաալիքիը, ընտանեկան զույգը, շանը զբոսանքի դուրս բերելով այգի՝ սեփական տնից ոչ հեռու՝ ծառի տակ գտել Է հորած փոքրիկ դույլ՝ լիքը լցված ոսկեդրամներով, որոնք թվագրված են 1847 – 1894 թվականներով:

Ընդամենը գաղտնարանում եղել Է 1,4 հազարից փոքր-ինչ ավելի մետաղադրամ՝ գերազանց վիճակում, ինչը պաշտոնապես հավաստել Է պրոֆեսիոնալ դրամագետ Դեւիդ Հոլլը Սանտա Անայից: Մետաղադրամներից մի քանիսը, նրա խոսքով՝ գնահատվում են 27 հազար դոլար, իսկ կան նաեւ այնպիսիները, որոնց արժեքը գերազանցում Է 1 միլիոն դոլարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ Mediamall.am