Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Մոսկվայում կայացել է Ցեղասպանության մասին պատմող «Փրկության քարտեզ» ֆիլմի շնորհանդեսը

Բաժին: Այլ
 Մոսկվայում կայացել է Ցեղասպանության մասին պատմող «Փրկության քարտեզ» ֆիլմի շնորհանդեսը
Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Մեծ եղեռնի 100–ամյակի կապակցությամբ նկարահանված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի աջակցությամբ:
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինոնկարը պատմում է հինգ մարդասեր կանանց՝ միսիոներներ Կարեն Եպպեի, Մարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյորնի (Նորվեգիա), Ալմա Յոհանսոնի (Շվեդիա) եւ Աննա Հեդվիգ Բյուլի (Էստոնիա) մասին:
Ցուցադրության սկզբին ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը եւ Առնո Բաբաջանյան հիմնադրամի նախագահ Ա.Սարգսյանցը, որին հետեւեց ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի ելույթը՝ կինոնկարի ստեղծման գաղափարի ու դրա իրագործման, հեղինակային խմբի եւ հերոսուհիների հայրենիքներում ֆիլմի ցուցադրման մասին:
Միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում հավատարմագրված մի շարք դիվանագետներ, այդ թվում նաեւ ՌԴ-ում Նորվեգիայի դեսպանը եւ ՌԴ-ում Շվեդիայի եւ Էստոնիայի դեսպանությունների խորհրդականները, ինչպես նաեւ հասարակական գործիչներ:

Նյութի աղբյուրը՝ news.am