Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Զվարթնոց»-ից Ուկրաինայի քաղաքացի է բերման ենթարկվել

Բաժին: Այլ
«Զվարթնոց»-ից Ուկրաինայի քաղաքացի է բերման ենթարկվել
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները երեկ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարվել Ուկրաինայի քաղաքացի, 1993 թ. ծնված Ժորա Խ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 24-ամյա երիտասարդը մայիսի 31-ից հետախուզվում է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից Ուկրաինայի քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի /հանցափորձ/ եւ 115-րդ հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքներով:
Ժորա Խ.-ն տեղափոխվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին, ՀՀ Գլխավոր դատախազություն եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

Նյութի աղբյուրը՝ news.am