Երեւանի ծննդյան օրվա առթիվ բնակարաններ կստանան Ռուբեն Մաթեւոսյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը եւ Սեւակ Ավետիսյանը » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Երեւանի ծննդյան օրվա առթիվ բնակարաններ կստանան Ռուբեն Մաթեւոսյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը եւ Սեւակ Ավետիսյանը

Բաժին: Հայաստան
Երեւանի ծննդյան օրվա առթիվ բնակարաններ կստանան Ռուբեն Մաթեւոսյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը եւ Սեւակ Ավետիսյանը
Հոկտեմբերի 11-ին գումարած Երեւանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանին քննարկել եւ հաստատել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթեւոսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Երեւանի ավագանու մեկ այլ որոշմամբ, Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, անհատույց սեփականության իրավունքով բնակարան կտրամադրվի կինոյի եւ թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանին:
Երեւան քաղաքի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ, Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սեւակ Ավետիսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը եւս քննարկվել եւ հաստատվել է Երեւանու ավագանի կողմից:

Նյութի աղբյուրը՝ news.am