ԱՄՆ հետախուզություն. Կիմ Չեն Ընը խելագար չէ » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


ԱՄՆ հետախուզություն. Կիմ Չեն Ընը խելագար չէ

Բաժին: ԱՄՆ
ԱՄՆ հետախուզություն. Կիմ Չեն Ընը խելագար չէ
Չնայած բազմաթիվ սադրանքներին եւ ագրեսիվ հռետորաբանության հակումներին՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խելագար չէ: Այս եզրակացությանն է եկել ԱՄՆ հետախուզությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Կիմ Չեն Ընը շատ ռացիոնալ խաղացող է», - Վաշինգտոնում գերատեսչության կողմից կազմակերպված համաժողովում ասել է
ԿՀՎ կորեական դեպարտամենտի փոխտնօրեն Յոն Սուկ Լին:
«Եթե մի կողմ թողնենք սնապարծությունը եւ հռետորաբանությունը, Կիմ Չեն Ընը չի ցանկանում Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի միացյալ ուժերին դեմ առ դեմ բախվել»:
«Կիմ Չենը նույնն է ցանկանում է, ինչ բոլոր բռնապետ առաջնորդները. երկար ժամանակ կառավարել եւ մահանալ սեփական անկողնում», - ավելացրել է նա:
Լին եւ ԿՀՎ այլ ներկայացուցիչներ կարծում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի վարքագիծը միջազգային հարթակում հստակ նպատակ ունի:
Նրանց կարծիքով՝ Փհենյանի նպատակն է խոշոր միջուկային կայսրության անուն ունենալ եւ, ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի հետ Կորեական թերակղզուց ամերիկյան զորքերի դուրսբերման մասին համաձայնության գալ:

Նյութի աղբյուրը՝ news.am