Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Քիմ Քարդաշյանը հոր արխիվային լուսանկարն է հրապարակել

Բաժին: Այլ
Քիմ Քարդաշյանը հոր արխիվային լուսանկարն է հրապարակել
Քիմ Քարդաշյանը հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի արխիվային լուսանկարն է հրապարակել: 36-ամյա հայուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում հայտնի փաստաբանը կեցվածք է ընդունել իր շան եւ Rolls-Royce-երի ֆոնին:
Քիմ Քարդաշյանը հոր արխիվային լուսանկարն է հրապարակել
«Իմ հայրը շեֆ էր: Երկու Rolls-Royce-ի եւ դոբերմանի հետ»,- լուսանկարը մակագրել է Քիմը:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Քիմի 20-ամյա քույրը՝ Քայլի Ջեներն ու նրա 25-ամյա ընկեր Թրեւիս Սքոթը, սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Զույգն անձամբ է լուրը հայտնել շուրջ մեկ ամիս առաջ, Day N Night Fest փառատոնի ժամանակ:
Քիմ Քարդաշյանը հոր արխիվային լուսանկարն է հրապարակել
«Նրանք ընկերներին լուրը հայտնել են մի քանի շաբաթ առաջ: Նրանց հարազատները վաղուց գիտեն այդ մասին: Քայլին հուզված է: Քայլիի համար հղիության լուրն անսպասելի էր, բայց նա հրճվանքի մեջ է»,- հաղորդել է աղբյուրը:
Ըստ լուրերի՝ Քայլին 2018 թվականի փետրվարին դուստր է լույս աշխարհ բերելու:
Հիշեցնենք, որ Քայլի Ջեներն ու Թրեւիս Սքոթը սկսել են հանդիպել այս տարվա ապրիլից:

Նյութի աղբյուրը՝ style.news.am