Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Փորձագետ․ Սեքս ռոբոտները մահացու վտանգ են ներկայացնում մարդկանց համար

Բաժին: Այլ
Փորձագետ․ Սեքս ռոբոտները մահացու վտանգ են ներկայացնում մարդկանց համար
Համացանցի միացված սեքս ռոբոտները մահացու վտանգ են ներկայացնում մարդկանց համար։ Նման տեսակետ է հայտնել կիբերանվտանգության հարցերով փորձագետ Նիք Փաթերսոնը։
Նրա կարծիքով՝ հաքերները կարող են կոտրել սեքս ռոբոտներին ու ստիպել, որ դրանք սպանեն իրենց տերերին։ Բանն այն է, որ այդ ռոբոտները կատարելագործվում են, ու դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցողների թիվն էլ, բնականաբար, աճում է։
Փորձագետի խոսքով՝ նման պահանջարկն ավելացնում է ռոբոտների վրա կիբերհարձակումների ու մարդկանց կյանքի համար սպառնալիքի հավանականությունը։ Ռոբոտին կառավարող հաքերը կարող է ռոբոտին կարգադրել ամեն ինչ՝ ընդհուպ մինչեւ սպանություն։

Նյութի աղբյուրը՝ news.am