ԱՄՆ-ն գտել ու Իրաքին է վերադարձրել Սադդամ Հուսեյնի գողացված շախմատը » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


ԱՄՆ-ն գտել ու Իրաքին է վերադարձրել Սադդամ Հուսեյնի գողացված շախմատը

Բաժին: ԱՄՆ
ԱՄՆ-ն գտել ու Իրաքին է վերադարձրել Սադդամ Հուսեյնի գողացված շախմատը
ԱՄՆ-ն գտել ու Իրաքին է վերադարձրել Սադդամ Հուսեյնի գողացված շախմատը, հայտնում է Iraqi News-ը։
Գողացված արտեֆակտը վերադարձրել են Իրաքի կառավարությանը։ Ամերիկացի դիվանագետները հանդիպել են մշակույթի ու հին իրերի փոխնախարար Կաիս Ռաշիդի հետ ու վերադարձրել 2003-ին գողացված ու ՀԴԲ-ի կողմից հայտնաբերված շախմատը։ «ԱՄՆ-ն մտադիր է նախկինի պես օգնել գողացված արտեֆակտների վերադարձման հարցում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Իրաքյան հին իրերի, այդ թվում Սադդամ Հուսեյնի անձնական իրերի բազմաթիվ գողություններ են կատարվել 2003-ին Իրաք ԱՄՆ-ի ներխուժումից հետո, նշում է պարբերականը։ Այդ դեպքերը շարունակվել են նաեւ ԻՊ-ի արշավի ժամանակ, հավելել է թերթը։
Իսկ անցած շաբաթ Եգիպտոսի հնությունների նախարարությունը 44 հին մետաղադրամ է փոխանցել Կահիրեում Իրաքի դեսպանատանը։ Մետաղադրամները պատկանում էին Հաշիմիտների իրաքյան թագավորական տոհմին, որը կառավարել է մինչեւ 1958թ․։

Նյութի աղբյուրը՝ news.am