YouTube-ը հերթական վերադիզայնն է կատարել » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


YouTube-ը հերթական վերադիզայնն է կատարել

Բաժին: Այլ
YouTube-ը հերթական վերադիզայնն է կատարել
YouTube տեսահոսթինգը աշխատանքում փոփոխություններ է կատարում՝ փոխելով դիզայնը եւ ավելացնելով նոր գործառույթներ, նշված է կազմակերպության կայքում:
Նշվում է, որ փոփոխությունները նկատելի կլինեն բոլոր սմարթֆոնների ե՛ւ հիմնական տարբերակում, ե՛ւ հավելվածներում: Կայքը նոր լոգոտիպ կունենա, որը կհրաժարվի «Tube» բառը կարմիրով առանձնացնելուց:
YouTube-ի դեսքթոփային տարբերակի գունային սխեմայում սպիտակն ավելի շատ է դարձել, իսկ կարմիրը գրեթե անհետացել է:
Բջջային տարբերակում նաեւ կլինի «գիշերային ռեժիմ» (նույն թեման, սակայն մուգ տոներով) տեսանյութի վերարտադրման արագության ընտրության հնարավորություն,
փոխանցում է Gazeta-ն:

Նյութի աղբյուրը՝ news.am