Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Apple-ը iPhone-ի նոր մոդելների շնորհանդեսը կկազմակերպի սեպտեմբերի 12-ին

Բաժին: Այլ
Apple-ը iPhone-ի նոր մոդելների շնորհանդեսը կկազմակերպի սեպտեմբերի 12-ին
Apple ընկերությունը iPhone-ի նոր մոդելների շնորհանդեսը կկազմակերպի սեպտեմբերի 12-ին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրին:
Պարբերականի տվյալներով՝ շնորհանդեսի ընթացքում կներկայացվեն iPhone-ի երեք նոր մոդելներ, այդ թվում՝ «հոբելյանական» սմարթֆոնը: Չհաստատված տեղեկություններով՝ այն կկոչվի iPhone 8, iPhone X կամ iPhone Anniversary Edition:
Մյուս երկու սմարթֆոնները, ամենայն հավանականությամբ, կկոչվեն iPhone 7s եւ 7s Plus, գրում է Ռոսիյսկայա գազետան:

Նյութի աղբյուրը՝ news.am