Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Զիդանն առանց բանակցելու երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ

Բաժին: Սպորտ
Զիդանն առանց բանակցելու երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը երկարաձգել է պայմանագիրն Արքայական ակումբի հետ մինչեւ 2020 թվականը առանց որեւէ բանակցությունների, հաղորդում է Marca-ն: Ֆրանսիացի մասնագետը երկարաձգել է համագործակցությունը ակումբի առաջարկած պայմաններով:
Իսպանական մամուլի տվյալներով 45-ամյա Զիդանի աշխատավարձը 4.4 միլիոն եվրոյից կբարձրանա մինչեւ 8 միլիոն եվրո տարեկան: Սակայն այդ գումարի մասը մարզիչը կստանա բոնուսի տեսքով, եթե թիմը հասնի համապատասխան նվաճումների:

Նյութի աղբյուրը՝ sport.news.am