Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Քալիֆորնիայում 2016-ին ոստիկանների կողմից 157 մարդ է սպանվել՝ այդ թվում մեկ հայ

Բաժին: Հայաստան, ԱՄՆ
Քալիֆորնիայում 2016-ին ոստիկանների կողմից 157 մարդ է սպանվել՝ այդ թվում մեկ հայ
Անցած տարի ոստիկանների հետ բախումների ժամանակ Քալիֆորնիայում սպանվել է ավելի քան 150 մարդ։ Այս մասին է վկայում նահանգի գլխավոր դատախազի զեկույցը։
Ըստ այդ զեկույցի՝ ոստիկանները 2016-ին ուժ են գործադրել 782 միջադեպերի ժամանակ ու դրանցից 55-ը գրանցված են եղել Լոս Անջելեսի օկրուգում։
Գրեթե բոլոր 55 դեպքերը ներառվել են Los Angeles Times թերթի տվյալների բազայում։ Այդ բազայում հիշատակված է նաեւ 45-ամյա Գեւորգ Ալաչաջյանը, ում մարտի 13-ին էին սպանել Գլենդեյլում։ Այլ մանրամասներ չեն հայտնում։

Նյութի աղբյուրը՝ news.am