Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Հրապարակ». Սիրուշոն տեսահոլովակ է նկարահանել Վերնիսաժում, ապա 40 հազարական դրամ բաժանել առեւտրականներին

Բաժին: Հայաստան, Երաժշտություն
«Հրապարակ». Սիրուշոն տեսահոլովակ է նկարահանել Վերնիսաժում, ապա 40 հազարական դրամ բաժանել առեւտրականներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը երգչուհի Սիրուշոն տեսահոլովակ է նկարել Վերնիսաժում։ Ողջ օրը տեսանկարահանող խումբն աշխատել է այստեղ՝ երգչուհին երգել-պարել է Վերնիսաժի առեւտրականների հարեւանությամբ։
Նկարահանումը հայկական գորգերի ու կարպետների ֆոնի վրա է կատարվել։ Այնպես, որ գորգ ու կարպետ վաճառողներն այդ օրը չեն կարողացել առեւտուր անել։ Առեւտրականներին, սակայն, շատ է դուր եկել ե՛ւ երգը, ե՛ւ հոլովակը, ե՛ւ հատկապես երգչուհու առատաձեռնությունը, որն օրվա վերջում մոտ 10-12 հոգու, որոնց խանգարել է այդ օրն առեւտուր անել, գումար է բաժանել՝ 40 հազարական դրամ, ինչից առեւտրականները շատ գոհ են մնացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նյութի աղբյուրը՝ news.am