Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Վիրջինիայի իրադարձություններից հետո Օբամայի թվիթը Twitter-ի պատմության մեջ ամենահանրաճանաչն է դարձել

Բաժին: Այլ
Վիրջինիայի իրադարձություններից հետո Օբամայի թվիթը Twitter-ի պատմության մեջ ամենահանրաճանաչն է դարձել
Շառլոթսվիլում ուլտրաաջերի եւ նրանց հակառակորդների բախումից հետո ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թվիթը դարձել է Twitter-ի պատմության մեջ ամենահանրաճանաչը: Այս մասին են վկայում favstar.fm կայքի տեղեկությունները, որը հետեւում է օգտատերերի ակտիվությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օբաման Twitter-ում մեջբերել է հարավաֆրիկյան պետական եւ քաղաքական գործիչ Նելսոն Մանդելայի խոսքը: Independent-ը հայտնում է, որ թվիթին կցված է մանկապարտեզի պատուհանի մոտ կանգնած Օբամայի լուսանկարը, որը կատարվել է 2011 թվականին: Պատուհանից նախագահին են նայում տարբեր ռասաների երեխաներ:
«Ոչ մեկը այլ մարդու հանդեպ ատելությամբ չի ծնվում մաշկի գույնի, ծագման կամ կրոնի պատճառով: Մարդիկ պետք է ատել սովորեն, եւ եթե նրանք կարողանում են սովորել ատել, ապա նրանց կարելի է սովորեցնել սիրել, որովհետեւ սերը մարդու սրտի համար ավելի բնական է, քան դրա հականիշը – Նելսոն Մանդելա»,- գրել է Օբաման: Գրառումը բաժանվել է 3 թվիթի:
Գրառման առաջին մասը 2,73 մլն-ից ավելի լայք է ստացել:

Նյութի աղբյուրը՝ news.am