Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Զիդան. Ռոնալդուի հեռացումն ինձ զայրացրեց

Բաժին: Սպորտ
Զիդան. Ռոնալդուի հեռացումն ինձ զայրացրեց
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 3:1 հաշվով հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում:
Հիշեցնենք, որ Արքայական թիմի կազմում աչքի են ընկել Կրիշտիանու Ռոնալդուն եւ Մարկո Ասենսիոն: «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն էլ գրավել է սեփական դարպասը: Ռոնալդուն հեռացվել է սիմուլյացիայի համար ստացված երկրորդ դեղին քարտի համար:
«Մենք գոհ ենք արդյունքից, բայց պայքարը դեռ չի ավարտվել: Այժմ կարելի է վայելել արդյունքը, բայց արդեն մեկ օրից սկսելու ենք պատրաստվել պատասխան հանդիպմանը:
Չեմ ցանկանում կենտրոնանալ մրցավարի գործողությունների վրա, քանի որ հրաշալի խաղ անցկացրինք: Ռոնալդուի հեռացումն ինձ զայրացրեց: Հնարավոր է, որ այնտեղ չկար 11 մետրանոց, բայց ծիծաղելի է քարտ ցույց տալը: Մենք կփորձենք բողոքարկել այդ որոշումը եւ Ռոնալդուին հայտավորել պատասխան խաղին: Մենք չունենք առաջին եւ երկրորդ կազմ: Բոլորս միասնական ենք: Շատ կարեւոր է, որ խաղացողները խաղում են իրար համար: Ինձ համար շատ հաճելի է ֆուտբոլիստների այդպիսի մոտեցումը գործին:
Ասենսիոն ֆենոմենալ խաղ ցուցադրեց: Նա շատ արագ է եւ հստակ հարված ունի: Իսկոն ու Կովաչիչը եւս հրաշալի խաղացին: Բոլորից էլ գոհ եմ»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին:

Նյութի աղբյուրը՝ sport.news.am