Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Amazon-ում վաճառվում է զուգարանի թուղթ ՝ Թրամփի թվիթներով

Բաժին: ԱՄՆ
Amazon-ում վաճառվում է զուգարանի թուղթ ՝ Թրամփի թվիթներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներով զուգարանի թուղթ է վաճառքի դրվել Amazon-ում, հայտնում է Washington Examiner-ը։
Պարբերականի տվյալներով, թղթի վրա գրված թվիթներից մի քանիստը Թրամփը գրել էր մինչև նախագահ ընտրվելը։
Մեկ հատ նման զուգարանի թղթի արժեքը՝ արագ առաքումով հանդերձ, կազմում է 11․99 դոլար։ Սակայն, ըստ թերթի տվյալների, օրվա առաջին կեսին Amazon –ը սկսել է առաջարկել այդ զուգարանի թուղթը գնել երրորդ անձանց միջոցով։
Նշում են նաև, որ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Amazon-ի նախագահ Ջեֆ Բեզոսին, որը նաև The Washington Post-ի սեփականատերն է։ Դոնալդ Թրամփը պարբերականին մեղադրել է «ֆեյքային նորություններ» ստեղծելու մեջ ու հայտնել, որ Ջեֆ Բեզոսը թերթն օգտագործում է ռիթեյլորին հարկերի բարձրացումից պաշտպանելու համար։

Նյութի աղբյուրը՝ news.am