Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Բիթքոինի արժեքը նվազում է երկու կրիպտոարժույթների բաժանման ֆոնին

Բաժին: Այլ
Բիթքոինի արժեքը նվազում է երկու կրիպտոարժույթների բաժանման ֆոնին
Բիթքոինի բլոքչեյնը բաժանվել է երկու շղթայի, արդյունքում հայտնվել է բիթքոինի նոր տարատեսակ՝ Bitcoin Cash, հայտնում է RNS-ը ։
Պարբերականը նշում է, որ այդ բաժանումը դեռ վերջնական չէ։ Վերջնական բաժանման համար պահանջվում է, որ ստեղծվի 1ՄԲ-ից ավելի մեծ բլոկ, ինչը, պարբերականի տվյալներով, կարող է մի քանի ժամ կամ ավելին տեւել։
Բիթքոինի երկու մրցակից տեսակները հայտնվել են այն բանից հետո, երբ առանցքային «մայներները» ու բիթքոիններ մշակողները որոշել են ներդնել Segwit2x կանոնը, մինչդեռ մյուսները պահպանում էին SegWit արձանագրությունը։ Նրանք, ովքեր համաձայն չէին Segwit2x-ի ներդրմանը, անցել են Bitcoin Cash-ի։
Bitcoin-ը, որն այսօր սակարկությունների ժամանակ արժեցել է 2925.03 դոլար, CoinDesk Bitcoin Price Index-ի գործակցի համաձայն, այս պահին նվազել է 5.5 տոկոսով ու վաճառվում է 2714,.28 դոլարով:

Նյութի աղբյուրը՝ news.am