Պակիստանում ավագանու որոշմամբ 16-ամյա աղջկան որպես պատիժ բռնաբարել են » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Պակիստանում ավագանու որոշմամբ 16-ամյա աղջկան որպես պատիժ բռնաբարել են

Բաժին: Այլ
Պակիստանում ավագանու որոշմամբ 16-ամյա աղջկան որպես պատիժ բռնաբարել են
Պակիստանի գյուղերից մեկի ավագանին որոշել է, որ 16-ամյա աղջկան որպես պատիժ պետք է բռնաբարեն այն բանի համար, որ նրա եղբայրը ենթադրաբար բռնաբարել է 12-ամյա աղջկա։
BBC-ի փոխանցմամբ, գյուղու ավագանու խորհրդին է դիմել մի տղամարդ ու ասել , որ իր 12-ամյա քրոջը բռնաբարել է նրա զարմիկը։ Ավագանին թույլ է տվել բողոքողին բռնաբարել մեղադրյալի քրոջը՝ որպես պատիժ։ Աղջկան բռնաբարել են նրա ծնողների ու բողոքողի ընտանիքի աչքի առաջ։
Ոստիկանությունը 20 մարդու է կալանավորել։ 12-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվողը փախուստի մեջ է։

Նյութի աղբյուրը՝ news.am