Օձերն ակտիվացել են Երեւանում եւ Կոտայքում. վիշապօձը մտել է տուն » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Օձերն ակտիվացել են Երեւանում եւ Կոտայքում. վիշապօձը մտել է տուն

Բաժին: Հայաստան
Օձերն ակտիվացել են Երեւանում եւ Կոտայքում. վիշապօձը մտել է տուն
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 03:04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԴԵպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 28-ին, ժամը 22:21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորագավիթ 12 փողոցի տներից մեկում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արեւմտյան վիշապ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 28-ին, ժամը 09:16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Քեռու փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Նյութի աղբյուրը՝ news.am