Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Հեյդար Ալիևի աղջիկը դեմ է դուրս եկել Իլհամ Ալիևին. Times.am

Բաժին: Տարածաշրջան
Երկար ժամանակ տնային կալանքի տակ գտնվող, իսկ ներկայումս Անգլիայում բնակվող Հեյդար Ալիևի դուստրն ապշած է Լոնդոնում Golden & Co ընկերության կողմից պատրաստվող iPhone 5S gold limited ոսկյա սմարթֆոնների թողարկումից, որը պատրաստվել է սահմանափակ քանակությամբ, հատուկ ադրբեջանական օլիգարխների համար: Հեռախոսի վրա դրոշմված է Հեյդար Ալիևի ստորագրությունը: Այս մասին գրում է Times.am-ը` հղում անելով Voskanapat.info-ին:

«Այս իրադարձությունն ինձ ոչ միայն չի ուրախացրել, այլև ապշեցրել է: Ես մեծ մեղք եմ համարում ազգի փրկչի և պետության հիմնադրի ստորագրության կիրառումը կենցաղային տեխնիկայի վրա, որը պետք է դրվի գրպաններում կամ պայուսակների մեջ: Ես, որպես Հեյդար Ալիևի աղջիկ, վճռականորեն բողոքում եմ նման տհաճ երևույթների դեմ և արգելում եմ դա»,-Սևիլ Ալիևայի խոսքերն է մեջբերում Space հեռուստաալիքի լրատվական կայքը:

Շարունակությունն` այստեղ

Աղբյուրը՝ http://lurer.com/?p=134301&l=am