Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Facebook-ը մտադիր է արգելել անծանոթներին ներբեռնել օգտատերերի լուսանկարները

Բաժին: Այլ
Facebook-ը մտադիր է արգելել անծանոթներին ներբեռնել օգտատերերի լուսանկարները
Facebook սոցցանցը ծրագրում է արգելել անծանոթներին ներբեռնել օգտատերերի լուսանկարները։ Facebook –ի նոր նախագծերի հարցերով մենեջեր Աարատի Սոմանի խոսքով հիմա փորձարկվում է այն տեխնոլոգիան, որը կսահմանափակի անձնական լուսանկարների հասանելիությունը։ Առաջին փուլում այդ ֆունկցիան հասանելի կլինի միայն Հնդկաստանի օգտատերերին, գրում է «Կոմերսանտը»։
Նոր ֆունկցիայի շնորհիվ օգտատերերը կկարողանան սահմանափակել իրենց անձնական լուսանկարների ներբեռնումը ու արգելել անծանոթների էջերին դրանց հրապարակումը։ Կսահմանափակվի նաեւ մուտքը բջջային սարքի կամ համակարգչի էկրանի սքրինշոթ։ Facebook-ի ներկայացուցիչը այդ նորամուծությունը բացատրել է օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը բարձրացնելու ձգտումով։

Նյութի աղբյուրը՝ news.am