Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Դանիել Կազարյանն անցնում է Ֆրանսիայի խորհրդարան

Բաժին: Քաղաքական
Դանիել Կազարյանն անցնում է Ֆրանսիայի խորհրդարան
Դանիել Կազարյանը հաղթանակ է տարել Ռոն դեպարտամենտի 13-րդ օկրուգում, Ֆրանսիայի խորհրդարանի ընտրություններում, հաղորդում է Franceinfo-ն։
Ֆրանսիայում ավարտվել է Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը։ Հինգերորդ Հանրապետության քաղաքացիները ընտրում էին առաջիկա հինգ տարվա պատգամավորներին։ Դանիելը, որը խոշոր ընկերության տնօրենն է, նաեւ Հայկական պատմության եւ հիշատակի կենտրոնի նախագահը, օկրուգում ներկայացնում էր նախագահ Էմանուել Մակրոնի La République en marche («Հառաջ, Հանրապետություն») կուսակցությունը, հավաքել է ձայների 52 տոկոսը՝ առաջ անցնելով Ֆիլիպ Մենյեից։

Նյութի աղբյուրը՝ news.am