Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Մահացել է Արա Շիրազը

Բաժին: Հայաստան
Այսօր առավոտյան մահացել է քանդակագործ Արա Շիրազը։

Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից, Արա Շիրազը փետրվարի 24-ից գտնվում էր հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում եւ արհեստական շնչառություն էր միացված։

Քանդակագործ Արա Շիրազը ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում ախտանիշով է տեղափոխվել հիվանդանոց։

Հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազի եւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին մահացավ 73 տարեկան հասակում։

Աղբյուրը՝ http://www.a1plus.am/1305317.html