Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Համացանցում «հարձակվել են» Քիմ Քարդաշյանի վրա, երբ նա ուրախ լուսանկար է հրապարակել ու գրել Մանչեսթերի ահաբեկչության մասին

Բաժին: Այլ
Համացանցում «հարձակվել են» Քիմ Քարդաշյանի վրա, երբ նա ուրախ լուսանկար է հրապարակել ու գրել Մանչեսթերի ահաբեկչության մասին
Քիմ Քարդաշյանը չի կարող առանց սկանդալների ապրել: Արիանա Գրանդեի համերգի ժամանակ Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունը 22 մարդու կյանք է խլել, աստղերը երեկ իրենց ցավակցություններն էին հայտնում, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը:
36-ամյա հայուհին իր Instagram-ում եւ Twitter-ում լուսանկար է հրապարակել, որտեղ ռեալթի շոուի աստղը քրոջ՝ Քենդալի եւ Արիանայի հետ ուրախանում է:
Համացանցում «հարձակվել են» Քիմ Քարդաշյանի վրա, երբ նա ուրախ լուսանկար է հրապարակել ու գրել Մանչեսթերի ահաբեկչության մասին
«Աղոթում եմ Մանչեսթերում բոլորի համար: Դա անիմաստ ակտ էր, որը կոտրել է սիրտս: Չեմ կարող պատկերացնել այն սարսափն ու վախը, որը վերապրել են երեխաների մայրերը: Համերգները վայրեր են, որտեղ կարելի է ուրախանալ ու «անջատվել»: Ահավոր է, երբ աշխարհում քեզ անվտանգ չես զգում: Արիանա Գրանդե, ես սիրում եմ քեզ», -գրել է Քիմը, բայց ոչ ոք արդեն նրա տեքստին ուշադրություն չի դարձրել. նա բացասական մեկնաբանությունենրի տեղատարափ է ստացել, որոնց բոլորի իմաստն այն է, թե «որքան պետք է հիմար լինել՝ անգամ նման պահի սեփական փիառով զբաղվելու եւ նման լուսանկար դնելու համար»։
Համացանցում «հարձակվել են» Քիմ Քարդաշյանի վրա, երբ նա ուրախ լուսանկար է հրապարակել ու գրել Մանչեսթերի ահաբեկչության մասին
Քիմը շտապել է հեռացնել լուսանկարը, բայց սքրինշոթն ադեն տարածվել է ցանցում: Հանուն արդարության պետք է ասել, որ Քիմի բաժանորդներից շատերը նշել են, որ ուշադրություն պետք է դարձնել տեքստին, ոչ թե լուսանկարին:

Նյութի աղբյուրը՝ style.news.am