Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Բրիտանիայում ստեղծել են արեւային մարտկոցներով աշխատող ամենաէժանագին լամպը

Բաժին: Տնտեսություն
Բրիտանիայում ստեղծել են արեւային մարտկոցներով աշխատող ամենաէժանագին լամպը
Բրիտանական Inventid ընկերությունը ներկայացրել է արեւային մարտկոցներով աշխատող լամպ, հայտնելով, որ այն աշխարհի ամենամատչելի լամպն է, փոխանցում է BBC-ն։
SM100 լամպը, որը տեղավորվում է ափի մեջ, ունակ է աշխատել մինչեւ ութ ժամ՝ մարտկոցի ամբողջական լիցքավորման դեպքում։ Այն մշակվել է չինական Yingli արտադրողի հետ համատեղ ու Աֆրիկայի երկրներում վաճառվում է 5 դոլարով։
Լամպը կարելի է նաեւ ճակատին ամրացնել՝ օգտագործելով որպես լապտեր, կամ հեծանիվին ամրացնել։
Լամպն արդեն փորձարկվել է աֆրիկյան երեք երկրների ավելի քան 9000 ընտանիքների մասնակցությամբ։

Նյութի աղբյուրը՝ news.am