Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել է Փայլանին զրկել անձեռնմխելությունից

Բաժին: Տարածաշրջան
Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել է Փայլանին զրկել անձեռնմխելությունից
Թուրքիայի արդարադատության նախարարությունը Թուրքիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների անձեռմխելությունից զրկելու դիմում է ուղարկել խորհրդարանի նախագահությանը։
Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունը նշել է նաեւ հայ պատգամավոր Կարո Փայլանի անունը՝ շեշտելով, թե նա լրագրողներ Ջան Դյունդարի եւ Էրդեմ Գյուլի գործով 2016-ի մարտի 25-ի դատական նիստին իբր խանգարել է դատավորին իրակացնել պարտականությունն ու խախտել դատավարության գաղտնիությունը։
Այս փաստի հետ կապված Գարո Փայլանը նշել է, թե դատարանում ինքը միջնորդություն է պահանջել, ինչի համար դատարանը փորձում է զրկել իրեն անձեռնմխելությունից, այն դեպքում, երբ նախագահի կողմից պահանջվող բոլոր միջնորդություններն ընդունվում են։ «Սա իմ դեմ սարքված գործ է։ Նման սարքված գործերով անձեռնխելությունից զրկեցին հիմնականում ընդդիմադիր պատգամավորների»,-ասել է Փայլանը։

Նյութի աղբյուրը՝ news.am