Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Կիմ Չեն Ընը կարգադրել է «նոր փորձարկումների պատրաստվել»

Բաժին: Այլ
Կիմ Չեն Ընը կարգադրել է «նոր փորձարկումների պատրաստվել»
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ըհը հրթիռային ոլորտի գիտնականներին եւ տեխնոլոգներին կարգադրել է «նոր փորձարկումների պատրաստվել»: Վկայակոչելով Հյուսիսային Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությանը՝ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նա այս մասին հայտարարել է մայիսի 14-ին անցկացված միջին հեռահարության նոր տիպի «Հվանսոն-12» բալիստիկ հրթիռի արձակումից հետո, որն անցել է 787 կմ:
Անհրաժեշտ է «ստեղծել ավելի ճշգրիտ եւ դիվերսիֆիկացված միջուկային ու հարվածային սարքեր, ինչպես նաեւ նոր փորձարկումների պատրաստվել, որոնք այնքան կշարունակվեն, մինչեւ Միացյալ Նահանգները եւ նրա կամակատարները ճիշտ ընտրություն չկատարեն», նշել է նա: Հյուսիսային Կորեան «ռազմական հզոր պոտենցիալով միջուկային տերություն անվանելով»՝ իմ Չեն Ընն ընդգծել է, որ Փհենյանը «պատրաստ է պատասխանել, եթե ԱՄՆ-ը համարձակվի իրականացնել ժողովրդական հանրապետության դեմ ռազմական սադրանքը»:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան կիրակի միջին հեռահարության «Հվանսոն-12» բալիստիկ հրթիռի հաջող արձակում է իրականացրել: Արձակումն իրականացվել է հարեւան երկրների անվտանգության ապահովումը հաշվի առնելով: Թեստն անցկացվել է նոր տիպի բալիստիկ հրթիռի «մարտավարական եւ տեխնոլոգիական առանձնահատկությունները» գնահատելու համար, որը նախատեսված միջուկային խոշոր մարտագլխիկի համար:

Նյութի աղբյուրը՝ news.am