Միլանում Օբամայի դասախոսության տոմսերը 850 եվրո արժեն » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Միլանում Օբամայի դասախոսության տոմսերը 850 եվրո արժեն

Բաժին: ԱՄՆ
Միլանում Օբամայի դասախոսության տոմսերը 850 եվրո արժեն
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մայիսի 9-ին Միլանյան պարենամթերային շաբաթվա շրջանակում մասնակցելու է Global Food Innovation Summit կոչվող նախաձեռնությանը։ Նրա դասախոսության տոմսերի արժեքը 850 եվրո է կազմում։
Սա իհարկե Vip Platinum կատեգորիայի տոմսի արժեքն է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն լսել Օբամայի դասախոսությունը, այլեւ այցելել մայիսի 8-11 ծրագրված տոնավաճառի բոլոր միջոցառումները, նաեւ հանդիպել կարեւոր հյուրերի հետ։ Իսկ մեկ օրվա տոմսի նվազագույն արժեքը 50 եվրո է։ Նման տոմսը ԱՄՆ նախկին նախագահին դեմ առ դեմ տեսնելու հնարավորություն չի տալիս։
Սա լինելու է Օբամայի առաջին արտասահմանյան հրապարակային ելույթը նախագահի պաշտոնը լքելուց հետո։ Տոմսերի վաճառքից ստացված հասույթը Օբաման մտադիր է հատկացնել իր ստեղծած քաղաքացիական հիմնադրամին։ Դահլիճը, որտեղ կանցնի դասախոսությունը, 3․5 հազար մարդու համար է նախատեսված։ Ընդ որում գրեթե բոլոր տոմսերը վաճառված են։
Միլանից հետո ԱՄՆ նախկին նախագահը մի քանի օր կհանգստանա Տոսկանայում, որտեղ նրան կմիանա նրա կինը՝ Միշելը։

Նյութի աղբյուրը՝ news.am