Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ղրիմը ՌԴ-ին միանալու օգտին քվեարկել է ընտրողների 95,7%-ը

Բաժին: ԱՊՀ
Նախնական տվյալներով` Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին մասնակցած ընտրողների գրեթե 96% քվեարկել է Ինքնավար Հանրապետության` ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին, հաղորդել է հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը:

“Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին քվեարկել է ընտրողների 95,7% ընտրատեղամասերի ¾-ի արդյունքների 100 % հաշվարկից հետո”,- ասել է Մալիշևը:

Հիշեցնենք, որ Ղրիմում կիրակի օր կայացել է տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե, որը չեն ճանաչում ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Արևմուտքը: ԵՄ-ն արդեն իսկ հայտարարել է , որ չի ճանաչում հանրաքվեի արդյունքները, քանի որ այն անօրինական է: Իր հերթին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեն ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնակարգին, իսկ դրա արդյունքները կդառնան հենման կետ տարածաշրջանի ապագայի համար:

Աղբյուրը՝ http://galatv.am/hy/international/rimy-in-mianalu-ogtin-qvearkel-e-yntroghneri-95-7-y/