Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Պարզվել է Փարիզի հրաձիգի ինքնությունը

Բաժին: Եվրոպա
Պարզվել է Փարիզի հրաձիգի ինքնությունը
Տղամարդը, ով հարձակում էր իրականացրել Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա, ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաքի արևելյան արվարձանում։ Այս մասին հայտնում է АР գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։
Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտարարել է, որ ոստիկաններին հաջողվել է պարզել հանցագործի ինքնությունը, սակայն հրաժարվել հայտնել նրա անունը։ Նա հարձակվողին որակել է որպես ահաբեկիչ։
Մոլենսի խոսքով՝ զինված տղամարդու հարձակումից սպանվել է մեկ ոստիկան, վիրավորվել՝ երկուսը և ևս մեկ անցորդ։ Ահաբեկիչը ոչնչացվել է պատասխան կրակից։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հանցագործը կարող է լինել 39-ամյա Քարիմ Չեուրֆին, ում անունով փաստաթղթերը հայտնաբերվել են հարձակվողի մեքենայում։ Սակայն կան նաև տվյալներ, որ հարձակվողը կարող է լինել ոմն Աբու Յուսեֆ ալ-Բելժիկին։

Նյութի աղբյուրը՝ slaq.am