Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել». Քիմ Քարդաշյանը` «Խոստումը» ժապավենի մասին

Բաժին: Հայաստան, Եվրոպա
«Հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել». Քիմ Քարդաշյանը` «Խոստումը» ժապավենի մասին
Երկու օր առաջ Լոս Անջելեսում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան: Կարմիր գորգին փայլել են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը (խաղում է ֆիլմում), Սերժ Թանկյանը, Օրլանդո Բլումը, Սիլվեսթր Սթալոնեն, Նինա Դոբրեւը, Օլիվիա Կալպոն, ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, Օսկար Այզեքը եւ Շարլոտա Լը Բոնը:

«Հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել». Քիմ Քարդաշյանը` «Խոստումը» ժապավենի մասին
36-ամյա հայուհին չի կարողացել մասնակցել կինոդիտմանը, քանի որ հիվանդ է եղել: Սակայն Քիմն ավելի վաղ դիտել է ֆիլմը, եւ Twitter-ի իր էջում ժապավենին աջակցող գրառում է կատարել` հրապարակելով լուսանկարներ պրեմիերայից:

«Հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել». Քիմ Քարդաշյանը` «Խոստումը» ժապավենի մասին
«Ես այնքան հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել,
որպեսզի շատերն իմանան հայ ժողովրդի պատմությունը», - լուսանկարներից մեկը մակագրել է Քիմը:
«Շեր: Արդյոք պե՞տք է որեւէ բան ավելացնել: Իմ ոճի կուռքն ու հայրենակիցը»,- գրել է հայուհին:
Ինչպես եմ հպարատանում այդ պահով։ Մենք կպահենք մեր խոստումը», - գրել է Քիմը՝ հավելելով #KeepThePromise հեշթեգն ու հայկական դրոշը:

Նյութի աղբյուրը՝ style.news.am