Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Գերմանիայում գտել են կեռատամ կատվի գանգ

Բաժին: Եվրոպա
Գերմանիայում գտել են կեռատամ կատվի գանգ
Հնագետները գերմանական Շենինգեն քաղաքի տարածքում գտել են կեռատամ կատվի՝ հոմոթերիումի գանգ, հայտնում է Phys.org պորտալը։ Մոտ ապագայում նրանք մտադիր են հրապարակել հետազոտություն, որը նվիրված կլինի այդ եւ մյուս գտածոներին։
Սա հոմոթերիումի երրորդ աճյունն է, որը հայտնաբերվել է Շենինգենում։ Գանգը հոյակապ պահպանվել է ու դրա օգնությամբ հնարավոր է պարզել, թե ինչ ձեւ ու կառուցվածք է ունեցել հոմոթերիում կատուների ուղեղը։ Հետազոտողները հույս ունեն, որ հետագա աշխատանքի արդյունքում կկարողանան ավելի մանրակրկիտ տեղեկություններ իմանալ կեռատամ կատուների տեսողությունն ու լսողության մասին։
Հոմոթերիումները տարածված են եղել Եվրասիայի, Աֆրիկայի, ու Հյուսիսային Ամերիկայի տարածքում։ Դրանց չափերով առյուծի նման էին, իսկ մարմնի կառուցվածքով՝ շնագայլերի։ Հյուսիսային Ամերիկայում այդ տեսակի վերջին ներկայացուցիչները անհետացել են մոտ 10 հազար տարի առաջ:

Նյութի աղբյուրը՝ news.am