Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Նյու Յորքում ընտրել են տարվա լավագույն ավտոմեքենաները (ֆոտո)

Բաժին: Եվրոպա
Նյու Յորքում ընտրել են տարվա լավագույն ավտոմեքենաները (ֆոտո)
Նյու Յորքի ավտոշոուի ժամանակ հայտարարել են «Տարվա լավագույն մեքենա» մրցույթի հաղթողներին։ Առաջին տեղում Jaguar F-Pace քրոսօվերն է, որը նաեւ առաջին մրցանակին է արժանացել «Լավագույն դիզայն» անվանակարգում, հայտնում է Motor-ը։
«Տարվա լավագույն մեքենա» տիտղոսի համար Jaguar F-Pace–ը եզրափակիչում պայքարում էր եւս երկու ամենագնացների՝ Audi Q5 ու Volkswagen Tiguan-ի հետ, իսկ ամենագեղեցիկ մեքենաների անվանակարգում բրիտանական մոդելի մրցակիցներն էին Mercedes-Benz S-Class կաբրիոլետն ու Toyota C-HR քրոսօվերը։
Քաղաքային լավագույն մեքենան է դարձել BMW i3 էլեկտրաքարը, իսկ «Տարվա ամենաշքեղ մեքենա» անվանակարգում հաղթել է Mercedes-Benz E-Class–ը, որը կարողացել է առաջ անցնել BMW 5-Series-ից ու Volvo S90/V90–ից։
Տարվա լավագույն մարզական մեքենա է դարձել Porsche 718 Boxster/Cayman–ը, որը հաղթել է McLaren 570S-ին ու Audi R8 Spyder –ին։ «Ամենաէկոլոգիական մեքենաների» անվանակարգում առաջին մրցանակը բաժին է հասել Prius Prime «Տոյոտա»-ին։
Նյու Յորքում ընտրել են տարվա լավագույն ավտոմեքենաները (ֆոտո)
Նյու Յորքում ընտրել են տարվա լավագույն ավտոմեքենաները (ֆոտո)
Նյու Յորքում ընտրել են տարվա լավագույն ավտոմեքենաները (ֆոտո)
Նյութի աղբյուրը՝ news.am