Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Microsoft Word-ի բոլոր տարբերակներում կա խոցելիություն

Բաժին: Այլ
Microsoft Word-ի բոլոր տարբերակներում կա խոցելիություն
Microsoft Word-ի բոլոր տարբերակներում կա խոցելիություն, որը թույլ է տալիս համակարգիչը վարակել վիրուսով։ Այսպես են համարում FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետները, հայտնում է «ՌԳ»–ը։
Որպեսզի վիրուսը հայտնվի սարքի վրա, բավական է պարզապես բացել վնասատու RTF փաստաթուղթ, որը գտնվում է օրինակ էլեկտրոնային հաղորդագրության մեջ։ Դրանից հետո չարագործները ստանում են մուտք զոհի ֆայլերին։
Մասնագետները նշում են, որ Microsoft Word–ի նկարագրված խոցելիությունը թույլ է տալիս հաքերներին շրջանցել բոլոր պաշտպանական միջոցառումները։ Վտանգված են Windows օպերացիոն համակարգի բոլոր տարբերակներով կառավարվող համակարգիչները։
Microsoft ընկերության մշակողները արդեն սկսել են աշխատել խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Շուտով կթողարկվի հատուկ փաթչ, որը կշտկի առկա թերությունը։

Նյութի աղբյուրը՝ news.am