Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Twitter-ը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ

Բաժին: ԱՄՆ
Twitter-ը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ
Twitter ընկերությունը դատի է տվել ԱՄՆ վարչակազմի դեմ՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփին քննադատող օգտատերերի տվյալները բացահայտելու պահանջի հետ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով CNN-ը:
Հաղորդվում է, որ իշխանությունները պահանջել են տեղեկություններ տրամադրել @ALT_uscis էջի տիրոջ մասին (alternative U.S. Citizenship and Immigration Services, թարգմանաբար՝ ԱՄՆ քաղաքացիության եւ միգրացիայի ծառայության այլընտրանքային հաշիվ), որը ներկայում ավելի քան 40 հազար բաժանորդ ունի: Միկրոբլոգում պարբերաբար նախագահի քաղաքականությունը քննադատող հաղորդագրություններ են հայտնվում:
Twitter-ի հայցում նշվում է, որ իրենց է դիմել ԱՄՆ Մաքսային-սահմանապահ ծառայության աշխատակիցը՝ պահանջելով օգտատիրոջ հեռախոսահամարը, փոստային եւ IP հասցեները: Հայցվորները նշում են, որ դա հակասում է ամերիկյան օրենքներին:

Նյութի աղբյուրը՝ news.am