Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Գերմանիան կտուգանի սոցցանցերին կեղծ նորությունների ու ագրեսիայի համար

Բաժին: Եվրոպա
Գերմանիան կտուգանի սոցցանցերին կեղծ նորությունների ու ագրեսիայի համար
Գերմանիայի կառավարությունը չորեքշաբթի հավանություն է տվել մինչև 53 մլն դոլարի չափով տուգանքների ներմուծմանը սոցցանցերի դեմ, որոնք չեն ջնջի ատելություն բռնկող գրառումներն ու կեղծ նորություններն օգտատերերի բողոքներից հետո։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Ատելության հողի վրա հանցագործությունները, որոնց դեմ բավարար արդյունավետ չեն պայքարում, վիթխարի վտանգ են ներկայացնում ազատ, բաց և ժողովրդավար հասարակության խաղաղ միասնության համար»,-ասվում է նախարարների կաբինետի հայտարարությունում։
Բացի այդ, այս տարվա սեպտեմբերին Գերմանիայում ընտրություններ են։ Շատ գերմանացի քաղաքական գործիչներ մտավախություն ունեն, որ ընտրություններից առաջ սոցցանցերում կհայտնվեն բազմաթիվ սուտ տեղեկություններ։
Եթե օրինագիծը ստանա խորհրդարանի հավանությունը, սոցցանցերը 24 ժամ կունենան բողոքի ստացումից հետո կոնտենտը ջնջելու համար։
Օրինագիծը, որը հավանության է արժանացել նախարարների կաբինետի կողմից, նաև վերաբերվում է մանկական պոռնոգրաֆիային և համացանցում ահաբեկչության հետ կապված գործունեությանը։

Նյութի աղբյուրը՝ slaq.am