«Խոստում» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի օրն արդեն հայտնի է » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Խոստում» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի օրն արդեն հայտնի է

Բաժին: Այլ
«Խոստում» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի օրն արդեն հայտնի է
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերային մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել:
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին: Այս մասին հայտնում է ռուսական «Ցենտրալ Պարտներշիպ» կինոընկերությունը։ Հայտարարության մեջ նշված է, որ հենց այդ օրվանից ֆիլմը կցուցադրվի նաև Ռուսաստանի կինոթատրոններում։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Լոս Անջելեսում ապրիլի 21-ին: Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի ստեղծման գործում պրոֆեսիոնալ թիմ է աշխատել։ Ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը ընտրել է տաղանդավոր և իրենց գործում հմուտ դերասանների՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել և ուրիշներ, իսկ կինոնկարի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։ Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։

Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am