Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Այդ պահին համոզված էի, որ կրակելու է գլխիս. Քիմ Քարդաշյան

Բաժին: Այլ
Այդ պահին համոզված էի, որ կրակելու է գլխիս. Քիմ Քարդաշյան
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շոուի կիրակնօրյա եթերի ժամանակ խոսել է 2016-ի հոկտեմբերի սկզբին Փարիզում տեղի ունեցած կողոպուտից՝ խոստովանելով, որ զինված հարձակման ժամանակ հոգեպես պատրաստ էր բռնաբարվելուն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, վերհիշելով այդ դեպքը՝ 36-ամյա աստղը չի կարողացել զսպել հուզմունքը: Քարդաշյանի խոսքով՝ ինքը նույնիսկ վախենում էր, որ հանցագործներն իրեն կսպանեն:
«Նա բռնեց ոտքերս, իսկ ես մերկ էի: Նա ինձ դեպի իրեն քաշեց, ու ես մտածեցի, որ հիմա կբռնաբարվեմ: Ես հոգեպես ինձ նախապատրաստեցի այդ մտքին, բայց նա նման բան չարեց: Նա կապկպեց ոտքերս ու ատրճանակը վրաս պահեց: Այդ պահին համոզված էի, որ կրակելու է գլխիս: Ես բղավում էի, որ ընտանիք, երեխաներ ունեմ, ու խնդրում էի ինձ չսպանել»,- վերհիշել է 2 երեխաների մայրը:
Քարդաշյանը նաև պատմել է, որ ավելի քան 10 մլն դոլարի զարդեղեն վերցնելուց հետո հանցագործներն իրեն տարել են լոգասենյակ ու հեռացել:
Հեռուստաաստղն այն կարծիքին է, որ զինված հանցախումբն իրեն հետևել է Փարիզում գտնվելու ամբողջ ընթացքում:
«Ես անընդհատ Snapchat-ով պատմում էի, թե որտեղ եմ, ում հետ և ուր եմ գնալու: Ես պատմեցի, որ հյուրանոցում մենակ եմ, քանի որ բոլորը գնացել են զվարճանալու: Ուստի՝ նրանք գիտեին, որ Պասկալը (նախկին թիկնապահը - Tert.am) Քորթնիի հետ է, ու ես մենակ եմ: Դա նրանց համար լավ հնարավորություն էր, ու նրանք օգտվեցին դրանից»,- եզրափակել է աստղը:
Նշենք, որ փարիզյան կողոպուտի գործով ձերբակալվել է 10-ից ավելի մարդ, որոնց վկայությամբ՝ գողոնի մեծ մասը հալեցվել է ու վերավաճառվել:

Նյութի աղբյուրը՝ slaq.am