Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թուրքիայում 200 հոգի բռնաբարել են դպրոցական աղջկան

Բաժին: Տարածաշրջան
Թուրքիայում 200 հոգի բռնաբարել են դպրոցական աղջկան
Թուրքիայի Այդըն նահանգի Էֆելերի շրջանում սովորող 17–ամյա աղջկան 3 տարի առաջ ընկերը բռնաբարել է ու շանտաժի միջոցով ստիպել հարաբերություն ունենալ 200 հոգու հետ։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ 17–ամյա աղջկա հետ կապված դեպքը հայտնի է դարձել, երբ վերջինս մեջքի ցավերով տեղափոխվել է հիվանադանոց, որտեղ պարզվել է, որ նա հղի է։
Հիվանդանոց հրավիրված ոստիկաններին աղջիկը պատմել է, որ 3 տարի առաջ իր ընկերն իրեն բռնաբարել է, այնուհետ իր մերկ տեսագրությունը տարածելու սպառնալիքով իրեն ստիպել գումարի դիմաց հարաբերություն ունենալ տարբեր տարիքի անձանց հետ։ Աղջիկը պնդել է, թե 3 տարվա մեջ իրեն այդ տարբերակով բռնաբարել են 200 հոգի։
Ոստիկանությունը ձերբակալել է աղջկա ընկերոջն ու մի շարք կասկածյալների։

Նյութի աղբյուրը՝ news.am