YouTube–ում տեսանյութերի դիտումը հասել է օրական մեկ միլիարդի » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


YouTube–ում տեսանյութերի դիտումը հասել է օրական մեկ միլիարդի

Բաժին: Այլ
YouTube–ում տեսանյութերի դիտումը հասել է օրական մեկ միլիարդի
YouTube-ում արդեն օրական մեկ միլիարդ ժամ տեսանյութ են դիտում։ Այս մասին հայտնել է ընկերության տեխնոլոգիական գծով փոխնախագահ Քրիստոս Գուդրոուն, հաղորդում է RIA Novosti –ն։
«Մեր ճամփորդությունում մենք կարեւոր փուլի ենք հասել։ Ամբողջ աշխարհում մարդիկ մեկ միլիարդ ժամ տեսանյութեր են դիտում YouTube–ում ամեն օր»,–գրել է Գուդրոուն YouTube–ի իր պաշտոնական բլոկում։
«Եթե դուք ստիպված լինեիք միլիարդավոր ժամերի ընթացքում YouTube–ում տեսանյութ դիտել, ապա դա ձեզանից ավելի քան 100 հազար տարի կխլի», —հավելել է ընկերության ներկայացուցիչը։
YouTube վիդեոհոսթինգը պատկանում է Google ընկերությանը, որը 23015–ի հոկտեմբերին ներառվել է Alphabet հոլդինգում։

Նյութի աղբյուրը՝ news.am