Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Տղամարդիկ դավաճանության հակված են գենետիկ մակարդակով. գիտնականներ

Բաժին: Կյանք և առաղջություն
Տղամարդիկ դավաճանության հակված են գենետիկ մակարդակով. գիտնականներ
Տղամարդիկ դավաճանության հակված են գենետիկ մակարդակով. գիտնականներ
Շվեդ գիտնականները պարզել են, որ տղամարդկանց հակվածությունը դավաճանության գենետիկ նախատրամադրվածությամբ է բացատրվում: Միաժամանակ, տղամարդիկ դավաճանությամբ առանձնակի տարվում են 55-60 տարեկանոմ, հայտնում է mignews.com-ը:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ կանայք և տղամարդիկ իրար լրիվ տարբեր պատճառներով են դավաճանում: Օրինակ՝ կանայք այդպիսի քայլի են գնում, երբ իրենց չի բավարարում սերը և փոխհասկացածությունն ամուսնության մեջ, մինչդեռ տղամարդիկ ոչ միշտ կարող են ռացիոնալ կերպով բացատրել իրենց մշտական ձգտումը շատ կանանց հանդեպ, քանի որ այն փոխկապակցված է գենետիկայի և հատուկ հորմոնի հետ:
Կանայք հիմնականում դավաճանում են, երբ երեխաները մեծացել են ու սկսել ինքնուրույն ապրել, իսկ ամուսինը վերջնականապես կորցրել է իրենց հանդեպ սեքսուալ հետաքրքրությունը: Իսկ տղամարդիկ նույնիսկ երջանիկ ամուսնության դեպքում դավաճանում են:
Փորձի արդյունքների ճշգրտության համար մասնագետներն ուսումնասիրել են ինչպես 40-60-ական թթ. կատարված հարցման արդյունքները, երբ մարդիկ խստիվ հետևել են քրիստոնեական արժեքներին, այնպես էլ ժամանակակից հետազոտությունների: Արդյունքում՝ նրանք պարզել են, որ տղամարդկանց դավաճանությունը գենետիկորեն նախատրամադրված է, թեև ոչ բոլոր երիտասարդներն են ունենում հորմոնը, որի բարձր պարունակությունը դրդում է դավաճանության:

Նյութի աղբյուրը՝ slaq.am