Փարիզում կողոպտել են բեն Լադենի ընտանիքի բնակարանը » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Փարիզում կողոպտել են բեն Լադենի ընտանիքի բնակարանը

Բաժին: Այլ
Փարիզում կողոպտել են բեն Լադենի ընտանիքի բնակարանը
Փարիզում կողոպտել են բեն Լադենի ընտանիքի բնակարանը
Փարիզում կողոպտել են բեն Լադենի ընտանիքի անդամներից մեկի՝ Օսամա բեն Լադենի բնակարանը, գրում է Le Parisien թերթը։
Կողոպտիչներին չեն հայտնաբերել, հետեւաբար անհայտ է՝ արդյոք իմացե՞լ են ուր են գնում, թե պարզապես ընտրել են պատահական բնակարան։
Ահաբեկչի հարազատներն իրենց ոչնչից չեն զրկում եւ ապրում են Մոնտեն պողոտայի շքեղ տանը։
Չարագործները բնակարան են մտել տանիքից՝ պատուհանով։ Տնից նրանք վերցրել են անհայտ պարունակությամբ ճամպրուկ, որը թաքցված է եղել բուֆետում։
Կողոպուտի ժամանակ բեն Լադենի ընտանիքի անդամները տանը չեն եղել։ Ահազանգի ազդանշանը տվել է շենքը սպասարկող անձնակազմը։

Նյութի աղբյուրը՝ slaq.am