Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ղրիմի խորհրդարանն ընդունել է անկախության հռչակագիրը

Բաժին: ԱՊՀ
Ղրիմի խորհրդարանն ընդունել է անկախության հռչակագիրըՂրիմի Գերագույն Ռադան ընդունել է ինքնավար հանրապետության և Սևաստոպոլի անկախության հռչակագիրը և մտադիր է մտնել ՌԴ-ի կազմի մեջ: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ղրիմի Գերագույն խորհրդի մամուլի ծառայությունից:

Հռչակագիրն ընդունվել է ժամեր առաջ՝ արտահերթ նիստի ընթացքում՝ 78 կողմ ձայներով:

«Ղրիմը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, հանրաքվեից հետո կդիմի ՌԴ-ին՝ առաջարկելով Ղրիմի Հանրապետությունը ընդգրկել Ռուսաստանի Դաշնության կազմ՝ որպես ՌԴ նոր սուբյեկտ»,- նշել է կայիք զրուցակիցը՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում՝ այն ընդունվելուց անմիջապես հետո:

Աղբյուրը՝ http://asekose.am/hy_AM/news/1/154225-xrimi-xorhrdarann-endounel-e-ankaxoutyan-hrcakagire.html