Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


2017-ի հունվարին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 22,9 տոկոսով

Բաժին: Հայաստան
2017-ի հունվարին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 22,9 տոկոսով
2017 թվականի հունվարին` 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 22,9 տոկոս աճ:
2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը կազմել է 168 741 մարդ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվարին բեռնափոխադրումը կազմել է 965 տոննա ապրանք, որը 36,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվարին ուղևորահոսքը 103,8 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվարին 24,2 տոկոսով աճել է 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած:

Նյութի աղբյուրը՝ news.am