Instagram-ը թույլ կտա մի հրապարակմամբ մի քանի լուսանկար հրապարակել » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Instagram-ը թույլ կտա մի հրապարակմամբ մի քանի լուսանկար հրապարակել

Բաժին: Այլ
Instagram-ը թույլ կտա մի հրապարակմամբ մի քանի լուսանկար հրապարակել
Հանրահայտ Instagram ֆոտոհավելվածն իր 600 մլն-ից ավելի օգտատերերին թույլ կտա մի հրապարակման մեջ ներառել միանգամից մի քանի լուսանկար, որոնք հնարավոր կլինի դիտել՝ հորիզոնական թերթման միջոցով:
Ինչպես հայտնում է The Verge-ը, ներկայում միայն Instagram-ի գովազդատուներն են կարող օգտվել միաժամանակ մի քանի լուսանկար հրապարակելու հնարավորությունից:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեկ հրապարակման մեջ հնարավոր է ներառել առավելագույնը 10 լուսանկար կամ տեսանյութ, որոնց համար կարելի է կիրառել մի զտիչ (ֆիլտր) կամ ամեն մեկի համար տարբեր էֆեկտներ ընտրել:
Նշվում է, որ Instagram-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են ասել, թե երբվանից է նորարարությունը գործածության մեջ դրվելու:

Նյութի աղբյուրը՝ slaq.am