Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ավակովն աշխատանքից ազատել է Ղրիմի ՆԳ նախարարին

Բաժին: ԱՊՀ
Ավակովն աշխատանքից ազատել է Ղրիմի ՆԳ նախարարինՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ազատել է մարզային մի քանի ոստիկանապետերի, այդ թվում՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության ՆԳ նախարար Իգոր Ավրուցկուն: Այս մասին Ավակովը գրել է Ֆեյսբուքի իր էջում։

Բացի Ավրուցկիից՝ պաշտոնանկ են արվել նաև Չերկասկի, Ռովենսկի, Զակարպատսկի մարզերի և Օդեսայի ՆԳՆ վարչությունների ղեկավարները:

Ավակովը նշել է, որ չի հրապարակի նրանց անունները, որոնք ժամանակին աջակցել են նրանց նշանակմանը, քանի որ, միևնույն է, պատասխանատվությունը իր վրա է՝ հավելելով, որ ՆԳՆ-ին կից ստեղծել է հատուկ կադրային հանձնաժողով, որը պետք է հետևի, որպեսզի ոստիկանության ղեկավար պաշտոններում նշանակումները չարվեն «էմոցիոնալ և քաղաքական բաղադրիչներով»։

Իգոր Ավրուցկին Ղրիմի Ներքին գործերի նախարար էր նշանակվել մարտի 1-ին՝ Ավակովի որոշմամբ, սակայն փաստացի չէր կարողացել անցնել պարտականությունների կատարմանը։ Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը ուժային բոլոր կառույցները կցել է իրեն՝ հրաժարվել ով կատարել պաշտոնական Կիևի հրահանգը։ Երբ Ավրուցկին փորձել էր մտնել հանրապետության ՆԳՆ շենք, նրան դիմավորել էին Ղրիմի ինքնապաշտպանական խմբերի մարտիկները, և նախազգուշական կրակոցներ էին արձակել։ Շուտով Ավրուցկին հայտարարել էր պաշտոնից հրաժարվելու մասին։

Աղբյուրը՝ http://civilnet.am/avakov-crimea-mia-leader/