Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Դոնալդ Թրամփը տառապում է նարցիսիզմով

Բաժին: ԱՄՆ
Դոնալդ Թրամփը տառապում է նարցիսիզմով
Դոնալդ Թրամփը տառապում է նարցիսիզմով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տառապում է նարցիսիզմով: Այս մասին New York Daily News տաբլոիդին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Բարբարա Ռեսը, որը 1980-ական թվականներին զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը միլիարդատերին պատկանող Trump Organization շինարարական ընկերությունում:
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ 1982թ. The New York Times թերթում հրապարակվել էր հոդված նարցիսիզմի մասին: «Մենք այդ ժամանակ զբաղվում էինք Trump Tower երկնաքերի շինարարությամբ և լավ ճանաչում էինք Դոնալդ Թրամփին, հատկապես ես: Բոլորս համակարծիք էինք, որ հոդվածում տեղ գտած բնութագրերն ամբողջությամբ համապատասխանում են Թրամփին»,-պատմել է Ռեսը:
Նա նաև ասել է, որ կաղոթի որպեսզի ԱՄՆ-ը վերապրի նրա նախագահությունը:
Ավելի վաղ «Բիլ Քլինթոնին փնտրելով. Հոգեբանական կենսագրություն» գրքի հեղինակ, հոգեթերապևտ Ջոն Գարտները Թրամփին անվանել էր «վտանգավոր հոգեկան հիվանդ» և կասկած հայտնել, որ նա կկարողանա ղեկավարել երկիրը:

Նյութի աղբյուրը՝ slaq.am