Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Դոլարն ու եվրոն նորից սկսեցին թանկանալ

Բաժին: Տնտեսություն
Դոլարն ու եվրոն նորից սկսեցին թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 31-ին, կազմել է 486.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.27 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.09 դրամ (աճել է 1.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 604.62 դրամ (նվազել է 4.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.11 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 267.47 դրամ, ոսկի՝ 18,656.99 դրամ, պլատին՝ 15,312.87 դրամ։
Հունվարի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում գործարք չի կայացել:

Նյութի աղբյուրը՝ news.am