Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար

Բաժին: Այլ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:
Նախարարությունից նշում են, որ ավտոճանապարհի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նյութի աղբյուրը՝ panorama.am