Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Եվրոպայի երկրորդ ամենամեծ գետը սառցակալել է

Բաժին: Եվրոպա
Եվրոպայի երկրորդ ամենամեծ գետը սառցակալել է
Եվրոպական ցրտաշունչ ձմեռը այս տարի զարմացնում է տարատեսակ արտասովոր երևույթներով, ինչպես ձյան անսպասելի տեղումներով այնպիսի վայրերում, որտեղ այն հարյուրամյակներ չեն տեսել, այնպես էլ գետերի սառցակալմամբ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Եվրոպայի մեծությամբ երկրորդ գետը` Դանուբը, իրական սահադաշտ է դարձել եվրոպացիների համար: Դանուբը երկրորդ անգամ է սառցակալում վերջին 30 տարվա ընթացքում:
Սառած գետը հատկապես հիացրել է Վիեննայի բնակիչներին, ովքեր հանգստյան օրերն անցկացրել են սահելով ու չմշկելով գետ հսկայական սառցե ծածկույթի վրա:
Գետի սառցակալումն, իհարկե, բոլորին չի ուրախացրել: Սերբիայում այն խափանել է նավերի երթևեկությունն ու վտանգել գետի ափերին կայանված նավերը:
2872 կմ երկարություն ունեցող Դանուբը, Գերմանիայից սկիզբ առնելով և 8 երկրի տարածքով անցնելով, թափվում է Սև ծովը:

Նյութի աղբյուրը՝ slaq.am